Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետեւ Հաղթանակի զբոսայգի (լուսանկարներ)
SOCIETYՍերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ թոռնիկի հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և հայրենիքի նվիրյալ բոլոր հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի՝ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի շիրիմին և գլուխ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում նահատակվածների անմահ հիշատակին»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



