Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետեւ Հաղթանակի զբոսայգի (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ թոռնիկի հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և հայրենիքի նվիրյալ բոլոր հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի՝ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի շիրիմին և գլուխ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում նահատակվածների անմահ հիշատակին»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



