Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սրճեփ. իսկ դուք ո՞ր տեսակն եք նախընտրում

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչև գիտատեխնիկական հեղափոխությունը սուրճի սիրահարները սուրճ են պատրաստել այնպես, ինչպես արաբները: Սուրճը եփել են մետաղական իրերի մեջ, որոնց անվանումն է տուրկա (համշենահայերենով սրճեփը կոչվել է ջազվա և այդպես էլ մտել է ժողովրդական լեզու): Այդ տարողության շնորհիվ կարելի էր բավականին արագորեն ջուր եռացնել կրակի վրա: 

Չնայած ներկայումս էլ տուրկա օգտագործում են, բայց այն արդեն կոչվում է գազօջախային սրճեփ: Այնուամենայնիվ, այդ եղանակով անգամ մեկ գավաթ սուրճ պատրաստելու համար շատ ժամանակ է պահանջվում, իսկ կյանքը աստիճանաբար դառնում է ժամանակի առումով անհամեմատ դինամիկ: 

Առաջին սրճեփ հորինելուն մղել է այդ ըմպելիքի պատրաստումը պարզեցնելու հրատապ անհրաժեշտությունը: Իսկ առաջին կաթիլային սրճեփի (երբ եռացող ջրի կաթիլներն անցնում են ֆիլտրի միջով, որտեղ գտնվում էր աղացած սուրճը) գյուտարարը Ֆրանսիայի արքեպիսկոպոս դե Բելոուինն է, որն այն ստեղծել է 1800 թվականին: 

Սարքը ստացել է «կաթիլային սրճեփ» անվանումը: Դրանից հետո մարդկությունն արդեն անդիմադրելիորեն ներգրավվել է այս սարքի բարելավման ուղղությամբ ընթացող աշխատանքներին: 19 տարի անց թիթեղագործ Մորիսին հաջողվել է բարելավել այս սրճեփի կառուցվածքը: Նրա հորինած կրկնակի սրճեփը պտտվող էր, որն էլ հնարավորություն էր տալիս ստանալ ավելի թունդ սուրճ: 

Կաթիլային սրճեփի հայտնագործությունից հետո հայտնագործվել է ֆիլտրացիոն սրճեփը: Իսկ առաջին գեյզերային սրճեփ ստեղծվել է 1827 թվականին: Այդ սարքի օգտագործման հետ կապված զարմանալի արդյունք է ստացվել աղացած սուրճի միջով տաք ջրի կամ գոլորշու կրկնակի անցկացնելը, և այդ արդյունքը եղել է հրաշալի սուրճը: 

1840 թվականից հետո գեյզեր սրճեփը վերափոխվել է վակուումային սրճեփի, որը սակայն լայնորեն չի օգտագործվել: Կոմպրեսիոն տիպի առաջին սրճեփն արտադրվել է 1855 թվականին: Այդ սարքում ջրի տաք գոլորշին անցնում էր սուրճի զանգվածով բարձր ճնշման տակ: Իտալացի Լուիջի Բեցցերան 1901 թվականին արտոնագրել է սրճեփ, որով սկսել են էսպրեսսո սուրճ պատրաստել բարերում: 

Մխոցային էսպրեսսո-սրճեփ է ստեղծել Աչիլլես Գագիան 1945 թվականին: Այդ սրճեփը օգտագործելու դեպքում առաջացած բարձր ճնշումը նպաստում է սուրճի փրփուրի հաստ շերտի ձևավորմանը: 

Բնականաբար, առաջին սրճեփները ավելի շատ թերություններ են ունեցել, քան առավելություններ: Առաջին թերությունը եղել է այն, որ սրճեփի մեջ պատրաստված ըմպելիքը չի կարողացել պահպանել օգտագործվող սուրճի հատիկների բույրն ու համը: Սրճեփների երկրորդ թերությունը նրանց պայթյունավտանգությունն էր: 

Խնդրահարույց էր ըմպելիքի պատրաստման ժամանակ օգտագործվող սուրճի օպտիմալ քանակի որոշումը, գոլորշիների ճնշումը և պատրաստման ջերմաստիճանը: Միայն փորձերի շնորհիվ է հնարավոր եղել հասկանալ, որ 86-93 աստիճանի ջերմաստիճանը իդեալական է էսպրեսսո սուրճ պատրաստելու համար, իսկ ճնշումը չպետք է իջնի 9 մթնոլորտից ցածր: Ժամանակակից սրճեփների հնարավորությունները հսկայական են: 

Դրանք կարող են պատրաստել ոչ միայն էսպրեսսո սուրճ, այլ նաև տարբեր կոկտեյլներ, անգամ հարել կաթը կապուչինոյի համար: Բնականաբար, սրճեփների նման բազմազանությունը սուրճ պատրաստելը դարձրել է ավելի հեշտ: 

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card