Ավտովթարի հետեւանքով էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունու ավտոշուկայից դեպի Նուբարաշենի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին էլեկտրական սյունը թեքվել է դեպի երթեւեկելի հատված. առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել ավտովթար. «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել «Որսորդ» ՍՊԸ-ին պատկանող էլեկտրական սյանը, որի էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում:
Փրկարարներն էլեկտրական լարերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



