Ավտովթարի հետեւանքով էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունու ավտոշուկայից դեպի Նուբարաշենի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին էլեկտրական սյունը թեքվել է դեպի երթեւեկելի հատված. առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել ավտովթար. «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել «Որսորդ» ՍՊԸ-ին պատկանող էլեկտրական սյանը, որի էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում:
Փրկարարներն էլեկտրական լարերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



