Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Պահպանենք և վերականգնենք այն, ինչ մնացել է Դալմայի այգիներից»

SOCIETY

Past.am

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը խոսել էր Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին: Սարգսյանն ասել էր՝ որպեսզի մեր բնակչությունը կարողանա առողջ ապրել, պետք է այգիներ՝ «հանրային առողջ թոքեր» ունենալ: «Շուտով ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշեցնելու աշխարհին, որ այն չճանաչելը կամ պատմության դասերը մոռանալը վտանգավոր է ողջ մարդկության համար: Այս առիթով ուզում եմ մի առաջարկ հնչեցնել, որի մասին դեռ տարիներ առաջ էի մտածում: Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ տարածքով»։

Նախագահի այս առաջարկին բաց նամակով արձագանքել էին մի խումբ բնապահպաններ: Նրանք նշել էին՝ մտահոգված են ոչ միայն Երևանում կանաչ տարածքների, այլև պատմամշակութային հուշարձանների ոչնչացման փաստով և երկար տարիներ պայքարել են Դալմայի այգիների վերածննդի համար, իսկ այժմ ձեռք են մեկնում Արմեն Սարգսյանի կոչին՝ Երևանում ստեղծել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ բարձրացնելով Դալմայի այգիների փրկության հարցը:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը մանրամասնում է, թե ինչու են հատկապես առաջարկել Դալմայի այգիների տեղում համազգային այգի ստեղծելու առաջարկը: «Դալմայի այգիները պատմականորեն եղել են կանաչ տարածք, այգիներ, այնտեղ հողը շատ բերրի է եղել: Նպատակահարմար է հենց այս վայրում համազգային այգի ստեղծելը՝ մի քանի պատճառով: Առաջին հերթին որպես պատմական արժեք, որովհետև նաև նախագահն է առաջ քաշում այն գաղափարը, որ նոր այգու ստեղծմամբ պետք է վերականգնենք մեր պատմական հողերի խորհուրդը, իսկ Դալմայի այգին հենց իրենով պատմական վայր է: Երկրորդ՝ սա ավելի բերրի հող պարունակող տարածք է, որտեղ այսօր շինարարություն է իրականացվում և ավելի նպատակահարմար է, որ այնտեղ նաև այգի հիմնվի, երրորդ՝ իրականացվող նախագծով կկարողանանք պահպանել այն, ինչ մնացել է այգիներից, գոնե այն տարածքում, որը կառավարության որոշմամբ որպես անտառային հող է նախատեսված, բայց 2003 թվականից ի վեր անտառ հիմնելու ուղղությամբ որևէ քայլ չի արվել»,- Past.am-ի հետ զրույցում ասում է Չաքրյանը:

Հետաքրքրվում եմ՝ արդյոք այս կերպ որոշակիորեն կանխում են նաև հետագայում անտառային տարածքում հնարավոր շինարարությունները: «Նախ ասեմ, որ առաջինը նախագահի կոչին արձագանքել է «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ից Մերի Խաչատրյանը: Հետո արդեն ես, Մերին ու «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամից Ռուզաննա Ղազարյանը որոշեցինք ավելի հասցեական դիմել նախագահին: Հատկապես Ռուզաննան և Մերին երկար տարիներ պայքարել են այդ տարածքի գոյության, պահպանության, և՛ տարածքի, և՛ այդ տարածքի այգեգործների շահերի պաշտպանության համար: Անգամ Խորհրդային Միության տարիներին այս տարածքը մնացել է որպես այգի: Փոփոխությունները եղել են 2000 թվականից հետո, երբ այդ տարածքը դրվել է կառուցապատման տակ: Մենք մատնանշում ենք, որ այստեղ մտադրված են եղել ստեղծել անտառ, բայց զուգահեռ ականատես ենք այն փաստին, որ արդեն իսկ անտառային հողերի տարածքից հատկացումներ է կատարվում ժամանցի գոտի կառուցելու համար, բայց միևնույն է այն իր մեջ չի պարունակում Դալմայի այգու խորհուրդը: Տեսնում ենք, որ այս տարածքն ավերվում է: Ինքս բարձրաձայնել էի գինու հնձանի քանդման մասին, և շնորհակալ ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը խումբ կազմեց, ուսումնասիրեցին խնդիրը և արձանագրվեց այն փաստը, որ այս տարածքում կան շատ կարևոր օբյեկտներ, հնագետներն այսօր էլ պնդում են, որ տարածքը լիովին ուսումնասիրված չէ: Ծիծեռնակաբերդի տարածքի անմիջապես հարևանությամբ պատմական տարածք ենք ոչնչացնում, միևնույն ժամանակ ասում, որ այգի հիմնենք նահատակների հիշատակը վառ պահելու համար: Կիսում ենք նախագահի ցանկությունը, ուզում ենք, որ Երևանում կանաչ տարածք լինի, կոչ ենք անում նրան իր ուշադրությունը հրավիրել այս տարածքի վրա, որն իրենով արդեն իսկ խորհրդանշական է՝ նաև որպես այգի այն պահպանելու առումով»,-նշում է մեր զրուցակիցը:

Չաքրյանը հավելում է՝ իրենց բաց նամակին կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ կազմակերպություններ, անհատներ, քաղաքացիներ, փորձագետներ: Հավելում է՝ նամակն արդեն իսկ ուղարկել են նախագահի աշխատակազմին՝ նշելով, որ երբ երկրում արտակարգ դրությունն ավարտվի, կմեկտեղեն նամակին միացած բոլոր անհատների և կազմակերպությունների ստորագրությունները և նաև այդ տարբերակով այն կհանձնեն նրանց: «Նամակում նաև նշել ենք, որ պատրաստակամ ենք կամավորական, մասնագիտական ներդրում ունենալ այս գաղափարը կյանքի կոչելու համար: Կարևորում ենք այգու հիմնումը հենց Դալմայի այգիների տարածքում»,-եզրափակում է Մարի Չաքրյանը:

Լուսինե Առաքելյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder