Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել. ՏՄՊՊՀ
ECONOMICSՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գները նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:
Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:
.jpg)


1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



