Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել. ՏՄՊՊՀ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գները նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:
Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:
.jpg)


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



