Քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի սակագներում փոփոխություն չի լինի
SOCIETYՄեր մոտեցումը հետեւյալն է՝ քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի համար սակագներում փոփոխություն անելն այնքան էլ նպատակահարմար չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իրէջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Եթե մենք քաղաքացիների համար այլընտրանք չենք ապահովել, պարզապես թանկացել կայանատեղիի վճարը, կստացվի, որ սա պարզապես թանկացում է: Մենք նախատեսում ենք այս հարցին անդրադառնալ Երեւանում նոր տրանսպրոտային համակարգի ներդրումից հետո»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Երեւանի քաղաքապետն արդեն հայտարարել է այս տարի 100 նոր ավտոբուսների մրցույթի մասին:
Նա ընդգծեց, որ իրենց մոտեցումն այն է, որ որտեղ լինի կարմիր գծանշան, այնտեղ պարտադիր պետք է լինի տեսախցիկ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



