Քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի սակագներում փոփոխություն չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր մոտեցումը հետեւյալն է՝ քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի համար սակագներում փոփոխություն անելն այնքան էլ նպատակահարմար չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իրէջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Եթե մենք քաղաքացիների համար այլընտրանք չենք ապահովել, պարզապես թանկացել կայանատեղիի վճարը, կստացվի, որ սա պարզապես թանկացում է: Մենք նախատեսում ենք այս հարցին անդրադառնալ Երեւանում նոր տրանսպրոտային համակարգի ներդրումից հետո»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Երեւանի քաղաքապետն արդեն հայտարարել է այս տարի 100 նոր ավտոբուսների մրցույթի մասին:
Նա ընդգծեց, որ իրենց մոտեցումն այն է, որ որտեղ լինի կարմիր գծանշան, այնտեղ պարտադիր պետք է լինի տեսախցիկ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



