Կոտայքի մարզի Կապուտան գյուղում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորությամբ փոսը
SOCIETYԱպրիլի 17-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները մոտ 10 մ խորությամբ փոսից դուրս են բերել Արմեն Պ.-ին (ծնված 1970 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



