Կոտայքի մարզի Կապուտան գյուղում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորությամբ փոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 17-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները մոտ 10 մ խորությամբ փոսից դուրս են բերել Արմեն Պ.-ին (ծնված 1970 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



