Զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում ամռանը ուղևորություններ պլանավորել դեպի Եվրոպա․ Bild
SOCIETYԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խորհուրդ է տվել բոլոր զբոսաշրջիկներին դեռևս սպասել Եվրոպայում արձակուրդի պլաններ կազմելուց առաջ, հայտնում է Bild ֊ը։ «Բոլորին խորհուրդ կտամ դեռևս սպասել արձակուրդի պլաններ կազմելուց առաջ: Այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող հուսալի կանխատեսումներ անել հուլիս-օգոստոս ամիսների համար: Պետք է սովորենք, թե ինչպես ապրել այս վիրուսի հետ շատ ամիսներով, գուցե մինչև հաջորդ տարի», - ասել է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարի մեկնաբանություններին հաջորդել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որը ասել է, որ երկիրը կպահպանի սահմանային խիստ վերահսկողություն մինչև հոկտեմբեր: Նախագահը ԵՄ այլ երկրներից խնդրել է գոնե մինչև սեպտեմբեր փակ պահել իրենց սահմանները:
1
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
2
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



