Զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում ամռանը ուղևորություններ պլանավորել դեպի Եվրոպա․ Bild
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խորհուրդ է տվել բոլոր զբոսաշրջիկներին դեռևս սպասել Եվրոպայում արձակուրդի պլաններ կազմելուց առաջ, հայտնում է Bild ֊ը։ «Բոլորին խորհուրդ կտամ դեռևս սպասել արձակուրդի պլաններ կազմելուց առաջ: Այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող հուսալի կանխատեսումներ անել հուլիս-օգոստոս ամիսների համար: Պետք է սովորենք, թե ինչպես ապրել այս վիրուսի հետ շատ ամիսներով, գուցե մինչև հաջորդ տարի», - ասել է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարի մեկնաբանություններին հաջորդել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որը ասել է, որ երկիրը կպահպանի սահմանային խիստ վերահսկողություն մինչև հոկտեմբեր: Նախագահը ԵՄ այլ երկրներից խնդրել է գոնե մինչև սեպտեմբեր փակ պահել իրենց սահմանները:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



