Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Սխալ ճանապարհ. նախ՝ իշխանությունները սեփական պատգամավորի հարցին պիտի պատասխանեն

ANALYSIS

Ընդհանուր առմամբ, այն դեպքում, երբ որևէ քաղաքական ուժ ստանում է հանրության մեծամասնության քվեն, կազմում իշխանություն և ձևավորում կառավարություն, ապա այդ քաղաքական թիմը պետք է զբաղվի ողջ հանրության խնդիրներով՝ անկախ նրանից՝ դրանք վերաբերում են հասարակության ընդդիմադիր շրջանակներին, թե իշխանական։

Սակայն պետք է նկատել, որ իշխանությունները լճանալու հատկություն ունեն և շատ հաճախ միայն այն խնդիրների շուրջ են աշխատում և դրանց լուծում տալիս, որոնք ձեռնտու են իրենց և առանձնակի դժվարություն չեն ներկայացնում։

Դրա փոխարեն իշխանությունների կողմից երկրորդական պլան են մղվում բազմաթիվ խնդրահարույց հարցեր, որոնք առանձին դեպքերում հանրության համար կարող են ունենալ էական նշանակություն։ Հենց այստեղ է, որ ժողովրդավարական քաղաքական համակարգը ստեղծել է մեղանիզմներ, որպեսզի իշխանությունները չփորձեն խուսափել պատասխանատվությունից և այդ խնդիրները բարձրաձայնվեն այլ խողովակներով:

Այս հարցում իր կարևոր դերակատարությունն ունի ընդդիմությունը, որը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Հասարակության մեջ ընդդիմության առկայությունը կապված է հասարակության բազմազանության, դինամիկայի, շահերի և սկզբունքների բախման հետ։

Իսկ այն դեպքում, երբ իշխանությունն անհաղորդ է լինում հանրության շրջանակներից եկող հարցերին և խնդիրներին, ապա ընդդիմության դերակատարությունն ավելի է մեծանում։ Քաղաքացիների մեջ հույսեր են առաջանում, թե ընդդիմությունը կբարձրաձայնի իրենց հուզող հարցերը ու միջոցներ կձեռնարկի, որպեսզի իշխանությունները զգաստանան և հետևողական լինեն այդ խնդիրներով զբաղվելու հարցով։

Հասկանալի է, որ երբ ընդդիմությունը դառնում է հանրության մեջ կուտակված հարցերի հիմնական արտահայտողը, դա կարող է խանդի դրսևորումներ ի հայտ բերել իշխանական շրջանակներում։ Ու երբ ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հայտարարում է, որ իրեն հազարավոր քաղաքացիներ են դիմում տարբեր հարցերով, նորօրյա իշխանության ներսում սկսում է իսկական հիստերիա։

Սա իշխանությունների քիմքին հաճելի չէ։ Ինչպե՞ս կարող է լինել, որ իշխող ուժը ստացել է հանրության գերակշռող մեծամասնության քվեն, բայց հազարավոր մարդիկ դիմում են ընդդիմադիրներին, իսկ իրենց արդեն մեծամասամբ անպատվում ու քննադատում են:

Արդյունքում նախօրեին իշխանավորներն ի ցույց դրեցին հերթական խանդի տեսարանը, որն ակնհայտ հրահանգավորված բնույթ էր կրում։ Նրանք իրենց գրառումներով փորձում էին կասկածի տակ դնել այն հանգամանքը, թե հազարավոր քաղաքացիներ կարող են դիմել ընդդիմադիր պատգամավորներին։ Ցավալին այն է, որ դա անում էին իբր հումորով, բայց ինչպես օգտատերերից շատերն արձանագրեցին, այդ ամենը չափազանց անհաջող ու տափակ ստացվեց:

Այդպիսի գործելակերպով մերօրյա իշխանավորները ոչ թե բարձրացնում են իրենց վարկանիշը, այլ ընդհակառակը՝ հանրության կողմից ընկալվում են որպես անլուրջ մոտեցում ունեցող պաշտոնյաներ, քանի որ նրանց հիմնական առաքելությունը պետք է լինի աշխատանքով իրենց մրցունակությունն ապացուցելը, այլ ոչ թե ֆեյսբուքյան գրառումների տեսքով «խելացի դեմք» ընդունելն ու աշխատելու իմիտացիա ստեղծելը։

Վերջերս «իմքայլական» պատգամավորներից մեկը հարց էր տվել. 

«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է պատահել, սիրելի քաղաքացիներ, ընտրություններում 70 տոկոս քվեն ստանալուց հետո, որ մեր և ձեր մեջ այդ աստիճան պատնեշ է ստեղծվել»: Հարցը գուցե հռետորական էր, գուցե՝ ոչ: Բայց շատ ավելի լավ կլիներ, եթե իշխանությունները կարողանային առաջին հերթին պատասխանել իրենց իսկ պատգամավորի հարցին: Իսկ հարցն իսկապես լավն է, թեպետ հասցեատերը «սիրելի քաղաքացիները» չեն...

 ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation