Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել գլոբալ նավթային շուկայի իրավիճակի շուրջ, ներառյալ՝ «ՕՊԵԿ+»-ի համաձայնագրի՝ նավթի համաշխարհային գների կայունացման նպատակով արտադրության ծավալները կրճատելու վերաբերյալ:
Քննարկվել են նաև կորոնավիրուսային համաճարակի հետ կապված հարցեր: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գնահատել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում վարակի տարածման դեմ պայքարի ձեռնարկված միջոցները:
Երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերին, ինչպես նաև՝ համագործակցությունը տիեզերքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



