Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել գլոբալ նավթային շուկայի իրավիճակի շուրջ, ներառյալ՝ «ՕՊԵԿ+»-ի համաձայնագրի՝ նավթի համաշխարհային գների կայունացման նպատակով արտադրության ծավալները կրճատելու վերաբերյալ:
Քննարկվել են նաև կորոնավիրուսային համաճարակի հետ կապված հարցեր: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գնահատել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում վարակի տարածման դեմ պայքարի ձեռնարկված միջոցները:
Երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերին, ինչպես նաև՝ համագործակցությունը տիեզերքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



