Yerevan, 10.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբևէ կկանաչի՞ արդյոք Կարմիր գիրքը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարմիր գիրքը հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի՝ լրացման, խմբագրման ենթակա ցուցակ է։ Հիմնվելով Կարմիր գրքերի վրա, որոնք լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային, մշակվում են այս կամ այն տեսակի պաշտպանությանը ուղղված ծրագրեր, որոնք նպատակաուղղված են իրականացնել միջոցառումներ այդ անհետացող տեսակների պահպանման համար։ 

Կարմիր գրքի պատմությունը սկսվել է 1963 թվականին, բայց այն անմիջականորեն կապված է 1948 թվականին ստեղծված Բնության պահպանության միջազգային միության հետ: Այդ կազմակերպությունը միավորել և գլխավորել է աշխարհի երկրների մեծ մասի պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների՝ բնության պահպանությանը նվիրված աշխատանքները։ 

Նրա առաջին որոշումներից է եղել 1949 թվականին տեսակների գոյատևման մշտական հանձնաժողովի (անգլ.՝ Species Survival Commission) կամ, ինչպես ընդունված է անվանել ռուսալեզու գրականության մեջ, հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ստեղծումը։ Հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է զրոյից։ 

Աշխատանքի սկզբում չի եղել անգամ «հազվագյուտ տեսակ» հասկացությունը։ Հանձնաժողովն իր հիմնական նպատակն է դարձրել այս կամ այն պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների համաշխարհային տեղեկագրերի ստեղծումը։ 

Հանձնաժողովի նախագահ Պիտեր Սկոտը առաջարկել է այդ ցանկն անվանել Կարմիր գիրք (անգլ.՝ Red Data Book), որպեսզի դրան հաղորդի ձգող և ծավալուն նշանակություն, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է վտանգի ազդանշան։ Ընդ որում, սա ոչ մի կերպ չի ասոցացվել ԽՍՀՄ-ի հետ, որի դրոշը կարմիր է, չնայած այդ երկիրը չի խորշել երկար տարիներ իրեն ներկայացնել որպես այդ գրքի հիմնական նախաձեռնող: 

1963 թվականին լույս է տեսել Կարմիր գրքի առաջին հրատարակությունը։ Դա հրատարակություն էր փոքր տպաքանակով, և նրա երկու հատորներում տեղեկություններ են եղել կաթնասունների 211 տեսակների և ենթատեսակների ու թռչունների 312 տեսակների ու ենթատեսակների մասին։ Կարմիր գիրքը, ըստ ցուցակի, բաժանվել է պետական գործիչներին ու գիտնականներին։ Ինչպես և պլանավորված էր, նոր տեղեկությունների կուտակմանը զուգընթաց, հասցեատերերին ուղարկվել են լրացուցիչ էջեր՝ հնացածները փոխարինելու համար։ 

1966- 1971 թվականներին լույս են տեսել գրքի երկրորդ հրատարակության երեք հատորները։ Այս անգամ այն ունեցել է «գրքային» ֆորմատ. ինչպես և առաջին հրատարակությունը, գիրքը նախկինի պես նախատեսված չի եղել վաճառքի համար, սակայն այդ հրատարակության մեջ զգալիորեն մեծացել է տեսակների քանակը, քանի որ ժամանակի ընթացքում հավաքվել են այլ լրացուցիչ տեղեկություններ։ 

Կարմիր գրքի երրորդ հրատարակության մեջ, որը լույս է տեսել 1972 թվականին, ընդգրկվել են տեղեկություններ արդեն կաթնասունների 528 տեսակների ու ենթատեսակների, թռչունների 619 տեսակների, սողունների և երկկենցաղների 153 տեսակների ու ենթատեսակների մասին։ 

Ընդ որում, առաջին անգամ Կարմիր գիրքը հանվել է վաճառքի, ուստի կտրուկ մեծացել է տպաքանակը։ 1978-1980 թվականներին լույս է տեսել վերջին՝ չորրորդ «տիպային» հրատարակությունը: Ներկայումս էլ Կարմիր գրքի վրա աշխատանքը շարունակվում է։ Սա մշտական գործող փաստաթուղթ է, քանի որ փոխվում են կենդանիների գոյության պայմանները, և նորանոր տեսակներ են հայտնվում աղետալի վիճակում։ 

Դրա հետ մեկտեղ մարդկանց գործադրած ջանքերը լավ պտուղներ են տալիս, որի մասին վկայում են գրքի կանաչ էջերը (անհետացման վտանգը հաղթահարած տեսակների ցուցակ)։ Վերջում նշենք միայն, որ Կարմիր գիրքը չի հանդիսանում իրավաբանական փաստաթուղթ, այլ կրում է բացառապես խորհրդատվական բնույթ։

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh