Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Սահ­ման­վում է խա­ղաս­րահ մուտք գոր­ծել ցան­կա­ցո­ղի անձ­նա­գի­րը ստու­գե­լու կար­գը

SOCIETY

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը: Այս նախագծի ընդունումը պայմանավորված է «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՕ-186-Ն օրենքի ընդունմամբ: 

Համաձայն «Վիճակախաղերի մասին» օրենքի՝ կազմակերպիչը պարտավոր է լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ: Միաժամանակ, համաձայն օրենքի 5.1-րդ հոդվածի 5-րդ կետի՝ արգելվում է մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու մասնակցությունը տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորին), որոնց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

Մինչև այս օրենքի ընդունումը՝ սահմանված չէր կազմակերպիչների կողմից խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու պահանջ, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու մասնակցությունը տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորին) կազմակերպիչների կողմից արգելելու պահանջ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս կարգավորման նպատակն է ՀՀ-ում խաղային գործի բնագավառի կարգավորումը, վերահսկողության արդյունավետության բարձրացումը, այսպիսով` սահմանվում է անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու հստակ մեխանիզմ՝ բացառելով վիճակախաղի դեպքում 18 տարին, իսկ տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի)՝ 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ, ինչպես նաև նոր մեխանիզմի ներդրմամբ պայմանավորված՝ մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու հիմքով տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորին) մասնակցության իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման պահանջ: Հրամանն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

Ի՞նչ է մասնավորապես սահմանում այս նախագիծը: Անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի ստուգումն իրականացվում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի ներկայությամբ: 

Փաստաթղթերի ստուգումից հետո, երբ կազմակերպիչը հավաստիանում է նաև, որ տվյալ անձի անունը չկա լիազոր մարմնի կողմից տրամադրված համապատասխան ցուցակում, ֆիզիկական անձին թույլատրվում է մուտք գործել խաղասրահներ (բուքմեյքերական գրասենյակ): 

Մինչև ֆիզիկական անձանց ինտերնետային կայքում գրանցելը՝ կազմակերպիչն իրականացնում է ինտերնետ տոտալիզատորին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց ինքնության ստուգում (նույնականացում)՝ բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մասնակցությունը ինտերնետ տոտալիզատորին: Գրանցվել ցանկացող ֆիզիկական անձը լրացնում է ինտերնետային կայքում գրանցման համար նախատեսված դաշտերը և ստորագրում (վավերացնում) է էլեկտրոնային ստորագրությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris