Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը
SOCIETYԱմբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը, հիվանդությունից 51 375 մարդ է մահացել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,000,955-ի, որոնցից ապաքինվել են 210,244-ը: Վարակակիր է 739,336 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում (235 190), Իտալիայում (115 242), Իսպանիայում (110 238):
Հիշեցնենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 663 դեպք, մահացել է 6 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



