Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը, հիվանդությունից 51 375 մարդ է մահացել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,000,955-ի, որոնցից ապաքինվել են 210,244-ը: Վարակակիր է 739,336 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում (235 190), Իտալիայում (115 242), Իսպանիայում (110 238):
Հիշեցնենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 663 դեպք, մահացել է 6 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



