Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Տնտե­սա­կան բա­լան­սը լի­ո­վին խախտ­վել է. ի՞նչ քայ­լեր են անհ­րա­ժեշտ

ANALYSIS

Համաճարակի բռնկումը բացասական է ազդել համաշխարհային տնտեսության բոլոր ճյուղերի վրա, որի արդյունքում ականատես ենք լինում նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամին։ Իսկ թե որքան ժամանակ կարող է տևել այսպիսի իրավիճակը, դեռևս դժվար է կանխատեսել։

Եվ քանի որ երկրների տնտեսությունները փոխկապակցված են, ապա տնտեսապես հզոր որևէ երկրում (օրինակ՝ Չինաստան) ցնցումներն ազդում են գրեթե բոլոր երկրների տնտեսական արդյունքների վրա։ Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ երկրների կառավարությունները կարողանան ճիշտ և ժամանակին գնահատել իրադարձությունները, համապատասխան գործողությունների ծրագրեր մշակել և համագործակցել միմյանց հետ։

Եվ տնտեսական առումով այս ճգնաժամային իրավիճակը լուրջ ռիսկային տարրեր է պարունակում նաև Հայաստանի համար։ Բացի այն, որ Հայաստանի տնտեսությունը բացասական ազդակներ է ստանում արտաքին աշխարհից, ներքին ֆինանսատնտեսական բալանսը նույնպես խախտված է։

Զարմանալի չէ, որ անցած մեկ-երկու շաբաթում առևտրաշրջանառության մեծ աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիները նպատակ ունեն այս օրերի համար ինչքան հնարավոր է սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների մեծ պաշար հավաքել։ Մարդկանց մոտ նաև մտավախություն կար, թե կարող է առաջիկայում անհրաժեշտ ապրանքների պակաս առաջ գալ։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր խանութներում հերթեր էին գոյանում։ Եվ ընդհանրապես, սննդի առևտրի ոլորտը ծաղկում է:

Մինչ առևտրի ոլորտում աճ է արձանագրվում, տնտեսության որոշ ոլորտներում իրավիճակը շատ ծանր է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հյուրանոցային բիզնեսին, ռեստորաններին, զվարճանքի կենտրոններին, ավիաբիզնեսին, սպասարկման և տնտեսական գործունեության այլ ուղղություններին։

Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ տնտեսության մի ոլորտում գերաճ է նկատվում, իսկ այլ ոլորներում՝ անկումային իրավիճակ։ Այսինքն՝ տնտեսական բալանսը լիովին խախտվել է, որն անհրաժեշտ է վերականգնել։ Սակայն այն հնարավոր չէ իրականացնել առանց պետության աջակցության։

Պետությունը պետք է անհրաժեշտ ներարկումներ կատարի այն ճյուղերում, որոնք մեծապես տուժել են շարունակվող ճգնաժամային իրավիճակից։ Եվ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցում մեր կառավարությունը կարող է համագործակցել այլ երկրների կառավարությունների հետ, նրանցից աջակցություն ստանալ կամ կիրառել նաև նրանց փորձը։

Իսկ այս պահին ի՞նչ ճանապարհով է առաջ շարժվում գործադիրը։ Վարչապետը կառավարության վերջին նիստին հայտարարեց, թե քանի որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ բիզնեսի որոշ ոլորտներ ֆինանսական բարդություններ են ունենալու, իրենք ճգնաժամային վարկային պորտֆելներ են առաջարկում բիզնեսին:

Այս վարկային պորտֆելների էությունն այն է, որ ֆինանսավորման որոշակի տոկոսն իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մնացյալը՝ 25-50 տոկոսը, ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ:

Առաջին հայացքից թվում է, թե անտոկոս վարկերը լուրջ աջակցություն են լինելու բիզնեսի համար, սակայն այդպես չէ, քանի որ տնտեսվարողները խնդիրներ են ունենալու այս վարկերի նույնիսկ մայր գումարները վերադարձնելու հարցում։ Եթե տնտեսվարողը շարունակում է վնասներ կրել, ապա արդյոք հնարավորություն կունենա՞ մարել վարկը։

Եվ բացառված չէ, որ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ուղղակի հրաժարվեն վարկ վերցնելուց՝ մտավախություն ունենալով, թե չեն կարող այնքան շահույթ ունենալ, որ մարեն վարկի գումարները։

Իսկ ամենահավանական տարբերակն այն է, որ նրանք օպտիմալացնեն բիզնեսը կամ փոխեն իրենց գործունեության ոլորտը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ մեծ թվով աշխատակիցներ կարող են կորցնել իրենց աշխատանքը, և երկրում սրվի սոցիալական լարվածությունը։ Ուստի այսպիսի իրավիճակում լավագույն լուծումը կարող է լինել միայն տնտեսվարողների վնասների փոխհատուցումը, որը հնարավորություն կտա նրանց զերծ մնալ կտրուկ և անցանկալի գործողություններից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation