Երեւան-Սեւան ճանապարհին Արծվի արձանի մոտ Hyundai Veloster-ը բախվել է պատնեշին ու 10 մետր սահել ձորը
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան ընկել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Veloster» մակնիշի (վարորդ՝ Անի Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ սահել ձորը (մոտ 10 մ). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են, ֆիքսել ավտոմեքենան, այնուհետեւ հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



