Երեւան-Սեւան ճանապարհին Արծվի արձանի մոտ Hyundai Veloster-ը բախվել է պատնեշին ու 10 մետր սահել ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան ընկել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Veloster» մակնիշի (վարորդ՝ Անի Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ սահել ձորը (մոտ 10 մ). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են, ֆիքսել ավտոմեքենան, այնուհետեւ հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



