Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


«Սննդի հար­ցում մեզ սահ­մա­նա­փա­կե­լու ժա­մա­նա­կը չէ, օր­գա­նիզ­մը պետք է ապա­հո­վենք հա­մա­պա­տաս­խան վի­տա­մին­նե­րով»

INTERVIEW

Տանն աշխատելու, սովորելու կամ էլ ուղղակի որոշակի ժամանակ մեկուսացած լինելու պայմաններում ակնհայտ է, որ փոփոխություններ կլինեն նաև մեր քաշի հետ կապված: Շատերն իրենց քաշի ավելացումը կարողանում էին կարգավորել մարզասրահներ և լողավազաններ այցելելով, ոմանք էլ օրվա ընթացքում տարբեր ժամերի երկար քայլելով, մյուսներն էլ խիստ դիետաների ու սննդակարգի հետևելով: Այսօր արդեն մենք ունենք այլ իրավիճակ: Որքան էլ մտածենք մեր քաշի պահպանման մասին, առաջին տեղում պետք է լինի նաև օգտակար, վիտամիններով հարուստ ուտելիքներով սնվելը, քանի որ կարևոր ևս մեկ խնդիր պետք է լուծենք՝ այն է, որ մեր օրգանիզմի դիմադրողականությունը բարձր լինի, ինչի օգնությամբ նվազագույնի կհասցնենք տարատեսակ վիրուսներով վարակվելու հավանականությունը: 

Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում պարզաբանում է, թե այս օրերին սննդի հարցում հատկապես ինչին է պետք մեծ ուշադրություն դարձնել: Նա կարծիք է հայտնում, որ հարցի էսթետիկ կողմը պետք է գոնե հիմա կորցնի իր կարևորությունը:

«Այսօր մենք ունենք շատ ավելի կարևոր խնդիր՝ օրգանիզմի դիմադրողականությունը: Հիմա դիետաներ պահելու և սննդի հարցում մեզ սահմանափակելու ժամանակը չէ, որովհետև ապացուցողական սննդագիտությունը հստակ նշում է՝ մասնավորապես աղիների միկրոբիոտան ունի կարևոր դեր և նշանակություն օրգանիզմի դիմադրողականության և, բնականաբար, վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի գործընթացում: Այդ առումով շատ կարևոր է օրգանիզմն ապահովել համապատասխան, մասնավորապես՝ A, C, E, D վիտամիններով: 

Այստեղ հիմնական գործիքակազմը, որը պետք է պահպանել, պտուղ-բանջարեղենի կիրառությունն է, այսինքն՝ օգտագործել վիտամիններով հարուստ մրգեր, պտուղ-բանջարեղեն, նաև հատիկեղեն և ընդեղեն»,-ասում է Պիպոյանը:

Գաղտնիք չէ, որ երբ ստիպված ես լինում տանը շատ ժամանակ անցկացնել, տան մեջ գնում-գալիս ես և ինչ-որ բան ուտում՝ շատ դեպքերում անգամ բոլորովին էլ քաղցած չլինելով: Պիպոյանը ևս անդրադառնում է այս խնդրին: «Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մարդը շատ ժամանակ է անցկացնում տանը կամ էլ սթրեսային օրերին, ժողովրդական լեզվով ասած, «անընդհատ բերանն ուտելիք է գցում», իսկ այդ ուտելիքը մեծամասամբ չի նպաստում օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, որովհետև, որպես կանոն, դրանք շոկոլադե սալիկներ են, չիպսեր և այլն, ամեն դեպքում, ուտելիքներ, որոնք չեն համարվում էներգիայի առողջ աղբյուր:

 Այս առումով հարկավոր է շեշտել՝ սեղանը պետք է մաքրել նմանատիպ ուտելիքներից և փոխարինել դրանք չրերով, մրգերով, ընկուզեղենով և այն սնունդով, որը դրական ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա: Շատ կարևոր է պրոբիոտիկների դերը, հետևաբար կարևոր է կաթնաթթվային մթերքների՝ մածունի, կեֆիրի, յոգուրտների օգտագործումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Պիպոյանն այս կոնտեքստում անդրադառնում է ևս մեկ խնդրի, այն է՝ երկարատև սթրեսին: «Շատերիս համար այս վիճակն անսովոր է: Ինքս վերջին 11 տարվա ընթացքում երբեք այսքան երկար ժամանակով տանը չէի մնացել: Բնականաբար, երբ փոխվում է մարդու կենսակերպը, փոխվում է մարդու առօրյան, մասնավորապես, եթե խոսքը 1-2 օրվա մասին չէ, երկարատև սթրեսը բերում է դիմադրողականության անկման: 

Դրա համար շատ կարևոր է, որ բարձր պահենք մեր տրամադրությունը, որովհետև կա երկու կարևոր գործոն. դա մեր տրամադրությունն է, որպեսզի սթրեսային գործոնը հաղթահարենք, և երկրորդը՝ մեր աղիների առողջ կենսագործունեությունն է և առողջ միկրոբիոտան: Այդ առումով նորից շեշտեմ, որ կարելի է օգտագործել տաք շոկոլադ կամ էլ բնական շոկոլադ, շոկոլադե սալիկներ: 

Ապացուցված է, որ դրանք ևս բարձր տրամադրության ապահովման համար շատ լավ միջոցներ են: Չենք մոռանում նաև տաք հեղուկների մասին, որոնք կարելի է համադրել օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող կիտրոնով, կոճապղպեղով, դարչինով և այլ համեմունքներով: Պետք է օրվա ընթացքում անպայման օգտագործել առնվազն մեկ լիտր այս հեղուկներից: 

Հարկավոր է հաշվի առնել մի կարևոր հանգամանք ևս, որ մինչև ապրիլի 16-ը արտակարգ դրություն է լինելու, հետևաբար՝ մարդը պետք է սովորի այս նոր ռեժիմին: 

Բնական է, որ աշխատանքի ժամին դու անընդհատ ընդմիջում անելու հնարավորություն չունես, օրինակ՝ ընդմիջում սովորաբար անում ենք ժամը 1-2ն ընկած ժամանակահատվածում, և փաստացի ստացվում է, որ մեր սննդակարգը շատ ավելի կանոնակարգված է լինում, քան տանից աշխատելու պարագայում: 

Բայց այս դեպքում կարևոր է գիտակցել, որ մենք պետք է ունենանք սնման կանոնավոր ռիթմ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք: Իհարկե, կարելի է միջուտեստներ անել, բայց նորից պետք է շեշտեմ, որ ցանկալի է դրանք հարուստ լինեն վիտամիններով, մասնավորապես՝ մրգերով, չրերով և օրգանիզմի դիմադրողականության վրա դրական ազդեցություն ունեցող մթերքներով»,-եզրափակում է Դավիթ Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program