Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Հա­յաս­տա­նի և Իրա­նի նա­խա­գահ­նե­րը պաշ­տո­նա­պես բա­ցել են Իրան - Հա­յաս­տան գա­զա­տա­րը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Հաճախորդի միջազգային օր, Ռուսաստան՝ Ստորջրյա ծովայինի օր, Իտալիա, Մալթա, Լիխտենշտեյն՝ Սուրբ Հովսեփի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1913- ծնվել է սփյուռքահայ բանաստեղծուհի Մարի Աթմաճյանը: 

1920- Նժդեհի զանգեզուրյան ուժերի կողմից մի քանի ուղղություններով գրոհ է իրականացվել Օրդուբադի և Նախիջևանի այլ բնակավայրերի վրա, սակայն հարձակումը հաջողություն չի ունեցել։ 

1921 - ծնվել է հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ Հերի Բաբասին: 

1928- ծնվել է ճանաչված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: 

1961 - վախճանվել է հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։ 

1983 - ծնվել է ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանը։ 

1986 - վախճանվել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։ 

1988-ԽՍՀՄ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում հանդիպում են ունեցել գիտության և մշակույթի՝ ազգությամբ հայ և ադրբեջանցի գործիչների, ինչպես նաև ԼՂԻՄ-ի աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ։ 

1993 - վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցը։ 

1994-ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20» կայարանում։ Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել 49 մարդ։ 

2005-15 մարդ է տուժել Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով, որին մասնակցել են աջարները, հույները և հայերը: 

2007- Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը, վառելով խորհրդանշական ջահը, պաշտոնապես բացել են Իրան - Հայաստան գազատարը: 

2012- Երևանի Աբովյան փողոցում գործող Ալեն-Էլեն ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել է 10 անձ։ Պայթյունի պատճառը եղել է ակումբի հաճախորդներից մեկի նետած նռնակը։ 

2017-Երևանում բացվել է տիկնիկային պատկերասրահ, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:

ԱՇԽԱՐՀ

235 –վախճանվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության վերջին շառավիղ Ալեքսանդր Սևերոսը։ 

1474- Վենետիկում ընդունվել է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստացի աշխարհում առաջին օրենքն է հեղինակային իրավունքի մասին: 

1514 -Տրիստան դա Կունիան Հռոմի պապին պորտուգալական թագավորի կողմից նվիրել է հնդկական փիղ։ 

1601 –ծնվել է իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ Ալոնսո Կանոն։ 

1687 -վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի Միսիսիպի գետի հետազոտող ՌենեՌոբեր Կավել յե դե Լա Սալը, որը Լուիզիանան հայտարարել էր Ֆրանսիայի մաս։ 

1769 - ծնվել է քանդակագործ Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն։ 

1813- ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից Դավիթ Լիվինգստոնը: 

1831 -ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկի առաջին կողոպուտը։ Անգլիացի գաղթյալ Էդվարդ Սմիթը Նյու Յորքի City Bank-ից կողոպտել է 245 000 դոլար, որն այն ժամանակների համար հսկայական գումար էր։

 1859- Փարիզում կայացել է ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան: 

1906 -գնդակահարվել է ռուս հեղափոխական, Սևաստոպոլյան ապստամբության կազմակերպիչներից լեյտենանտ Պյոտր Շմիդտը։ 

1922 -Մոսկվայի Շաբոլովկա փողոցի վրա ավարտվել է երկրում ամենաբարձր՝ Շուխովյան աշտարակի շինարարությունը։ 

1934 -Լենինի դամբարանում կոլտնտեսական Միտրոֆան Նիկիտինը ատրճանակից կրակ է բացել Լենինի դագաղի ուղղությամբ։ 

1946 -Մարտինիկան, Գվադելուպան և Ռեյունյոն հայտարարվել են Ֆրանսիայի մասեր։ 

1953- առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Օսկարի մրցանակաբաշխությունը: 

1955 -Մասադում (Իսրայել) հնէաբանները հայտնաբերել են Իրոդ թագավորի պալատի մնացորդները։ 

1955 - ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Բրյուս Ուիլիսը: 

1958- Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի առաջին նիստը: 

2003 -ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջնագիր է ներկայացրել Սադդամ Հուսեյնին, որով փաստացի հայտարարել է Իրաքի դեմ պատերազմի սկիզբը։ 

2007 -Կեմերովոյի «Ուլյանովսկի» ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 110 մարդ։ 

2008-վախճանվել է անգլիացի ֆանտաստգրող, գիտնական, ֆուտուրոլոգ և գյուտարար Արթուր Կլարկը։ 

2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվել է «Լուսաբացի ոդիսական» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

 

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another