Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Փետր­վա­րին սննդամ­թեր­քի շու­կա­յում գնան­կում է գրանց­վել, իսկ ալ­կո­հո­լա­յին խմիչք­նե­րը թան­կա­ցել են

SOCIETY

Փետրվարին սպառողական շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,5 տոկոս գնանկում է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք վերաբերում են 2020թ. հունվար և փետրվար ամիսներին սպառողական շուկայում գրանցված գներին ու դրանց փոփոխությանը՝ 2019թ. նույն ամիսների համեմատ։ Մինչ առանձին ապրանքախմբերին անդրադառնալը, նկատենք, որ ի տարբերություն 2020թ. փետրվարի, 2020 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 0,3 տոկոս գնաճ էր արձանագրվել։

Նախ՝ դիտարկենք հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները՝ առաջինն անդրադառնալով սննդամթերքին, որտեղ այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 4,2 տոկոս գնանկում, ավելի շատ, քան 2020թ. հունվարին 2019թ. հունվարի նկատմամբ, երբ արձանագրվել էր 1,8 տոկոս գնանկում։

Ինչպես հունվարին, մսի շուկայում գնանկման միտումը շարունակվել է նաև փետրվարին։ Ընդհանուր առմամբ, 4 տոկոսի գնանկման մասին է խոսքը, մինչդեռ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 2,7 տոկոս գնանկում էր արձանագրվել։ Տավարի մսի գինը 2020թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 3,4, խոզի մսինը՝ 12,2, գառան մսինը ՝ 0,9, թռչնամսինը՝ 8,2 տոկոսով։ 

Գնանկումը շարունակվել է նաև ձկան և ծովամթերքի շուկայում, որտեղ 2020թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր առմամբ, 4,5 տոկոս գնանկում կա։ Մասնավորապես՝ թարմ կամ պաղեցրած ձկան շուկայում 5,6 տոկոս գնանկում է գրանցվել, բայց սառեցված ձկան շուկայում 4,7 տոկոս գնաճ կա։ 

Այլ իրավիճակ է ապխտած մսամթերքի շուկայում, որտեղ գները 1,2 տոկոսով բարձրացել են։ Կիսաֆաբրիկատների շուկայում ևս գնաճ կա, որը կազմել է 0,7 տոկոս։

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում, ընդհանուր առմամբ, 7,6 տոկոս գնանկում է գրանցվել։ Այդուհանդերձ, անարատ կաթի շուկայում 0,2 գնաճ կա, պահածոյացված կաթը թանկացել է 0,4 տոկոսով, յոգուրտն ու մածունը՝ 1 տոկոսով։

Ձվի շուկայի գնանկումը, որը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ, և այս առումով ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 25,9 տոկոս։ Նկատենք, որ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ձվի շուկայի գնանկումը կազմել էր 10,4 տոկոս։ 

2020 թվականի փետրվարին նախորդ տարվա համեմատ 5,8 տոկոս գնանկում է արձանագրվել նաև կարագի շուկայում։ Հետաքրքրական պատկեր է նաև մրգի ու բանջարեղենի շուկայում, որտեղ նշյալ ամիսներին մշտապես գնաճ էր արձանագրվում։ Այս շուկաներում գնանկման միտում կա, որը շարունակվում է։

Մրգերի գները փետրվարին 2,1 տոկոսով նվազել են, իսկ բանջարեղենի շուկայում 12,9 տոկոսով գնանկում է արձանագրվել։

Կարտոֆիլի գինը նվազել է 12 տոկոսով։ Վերոնշյալ ապրանքատեսակների համեմատ հրուշակեղենի շուկայում արձանագրված գնանկումը ավելի քիչ է ՝ 0,7 տոկոս։

Թեպետ սննդամթերքի շուկայում հիմնականում գնանկում է արձանագրվել, բայց գնաճ կա առանձին ապրանքատեսակների առումով, որոնք առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ են դիտարկվում։ Մասնավորապես՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ 3,2 տոկոս գնաճ է գրանցվել, բրինձը թանկացել է 2,5, ալ յուրն ու ձավարեղենը՝ 2,9, հացը՝ 2,5 տոկոսով։ Մակարոնեղենի շուկայում էլ 4,1 տոկոս գնաճ է գրանցվել, թեպետ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ այս ապրանքախմբում գրանցված գնաճն ավելի մեծ էր՝ 7,4 տոկոս։

Ի տարբերություն սննդամթերքի նշված տեսակների, այլ է իրավիճակը ալկոհոլային խմիչքների շուկայում, ուր 9, 1 տոկոս գնաճ կա։ Մասնավորապես, օղու գինը բարձրացել է 13 տոկոսով, գինին թանկացել է 2,1, թնդեցված գինին՝ 1,8, գարեջուրը՝ 4,4 տոկոսով։ Նկատենք, որ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ալկոհոլային խմիչքների շուկայում գրանցված գնաճը 3,3 տոկոս էր։ Ստացվում է, որ այս շուկայում գները շուրջ երկու անգամ բարձրացել են։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia