Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34-ի
INTERNATIONAL NEWSՎրաստանում կորոնավիրուսով վարակման եւս մեկ դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Այդպիսով, Վրաստանում հաստատվել է վարակման 34 դեպք: Կարանտինի մեջ է գտնվում 1008 մարդ, բժիշկների հսկողության տակ է մնում 64 պացիենտ:
«Այս պահի դրությամբ ունենք 45 պացիենտ: Երեկ 15 պացիենտ թեստ է հանձնել, 14-ի մոտ պատասխանը բացասական է եղել, միայն մեկի մոտ է դրական եղել: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մյուսների վիճակը կայուն է»,- ասել է Էզուգբայան:
Այդ կապակցությամբ մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել է արտասահմանցիների համար սահմանները՝ բացառությամբ հատուկ դեպքերի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



