Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում կորոնավիրուսով վարակման եւս մեկ դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Այդպիսով, Վրաստանում հաստատվել է վարակման 34 դեպք: Կարանտինի մեջ է գտնվում 1008 մարդ, բժիշկների հսկողության տակ է մնում 64 պացիենտ:
«Այս պահի դրությամբ ունենք 45 պացիենտ: Երեկ 15 պացիենտ թեստ է հանձնել, 14-ի մոտ պատասխանը բացասական է եղել, միայն մեկի մոտ է դրական եղել: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մյուսների վիճակը կայուն է»,- ասել է Էզուգբայան:
Այդ կապակցությամբ մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել է արտասահմանցիների համար սահմանները՝ բացառությամբ հատուկ դեպքերի:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



