ԳՖՀ-ի կառավարությունը հաստատեց բունդեսվերի մասնակցությունը ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությանը
SOCIETYԳերմանիայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 1-ին հաստատել Է երկրի զինված ուժերի մասնակցությունը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հակաահաբեկչական առաքելությանը:
Բունդեսվերի այն զինծառայողների առավելագույն թիվը, որոնք կարող են մասնակցել Սիրիայում եւ Իրաքում իրականացվող գործողությանը, կկազմի 1,2 հազար, առաքելությունը սահմանափակված Է մեկ տարի ժամկետով, բայց կարող Է երկարացվել:
Այժմ այդ հարցի շուրջ պետք Է քվեարկի Գերմանիայի խորհրդարանը: Առանց Բունդեսթագի մանդատի, գործողությանը ԳՖՀ-ի մասնակցություն չի լինի:
Գերմանիան պատրաստվում Է Սիրիա ուղարկել, մասնավորապես, «Տոռնադո» հետախույզ-ինքնաթիռներ, ֆրեգատ եւ լցավորող ինքնաթիռներ՝ ԻՊ-ի դեմ պայքարում գործողություններին աջակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



