ԳՖՀ-ի կառավարությունը հաստատեց բունդեսվերի մասնակցությունը ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 1-ին հաստատել Է երկրի զինված ուժերի մասնակցությունը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հակաահաբեկչական առաքելությանը:
Բունդեսվերի այն զինծառայողների առավելագույն թիվը, որոնք կարող են մասնակցել Սիրիայում եւ Իրաքում իրականացվող գործողությանը, կկազմի 1,2 հազար, առաքելությունը սահմանափակված Է մեկ տարի ժամկետով, բայց կարող Է երկարացվել:
Այժմ այդ հարցի շուրջ պետք Է քվեարկի Գերմանիայի խորհրդարանը: Առանց Բունդեսթագի մանդատի, գործողությանը ԳՖՀ-ի մասնակցություն չի լինի:
Գերմանիան պատրաստվում Է Սիրիա ուղարկել, մասնավորապես, «Տոռնադո» հետախույզ-ինքնաթիռներ, ֆրեգատ եւ լցավորող ինքնաթիռներ՝ ԻՊ-ի դեմ պայքարում գործողություններին աջակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



