Yerevan, 08.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հռիփսիմե Գալստյան . Ցիլոյով աղջիկ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀՌԻՓՍԻՄԵ ԳԱԼՍՏՅԱՆ

ՑԻ­ԼՈ­ՅՈՎ ԱՂ­ՋԻԿ

Կյանքի ծալքերում այնքան բան էր կորցրել: Կարծում էր՝ լավ-վատ ապրում է կյանքը: Մեկ էլ հանկարծ խամրած հիշողության խորքերից գալիս, դիմացն էին կանգնում ինչ-որ դիպվածներ: Հիշում էր՝ ոնց մեկը հարվածեց թիկունքից ու միգուցե այդ պահից անդառնալիորեն բեկեց իր կյանքի ընթացքը: Հետո մի ուրիշն էլ այդպես վարվեց, ու կյանքի այդ ընթացքը նույնպես բեկվեց: Աչքերը փակում էր երազելու համար ու հանկարծ հիշում էր ինչ-որ մեկի անառիթ անտարբերության ու արհամարհանքի տխրությունը: Հոր ապտակն էր հիշում՝ վաղուց, շա՜տ վաղուց ստացած: Ինչո՞ւ էր հիշում: Գոնե մոռանար, կյանքն այսքան դառը չապրեր: Չէ՜, չէր կարող: Առաջ մղողը հիշողություններն էին:

Ջրի կաթիլի պես պարզ էր, անկեղծ էր, դրանից էլ ապրելը ծանր էր իր համար: Մի քիչ էլ սերն էր քիչ ինքն իր հանդեպ: Բոլորի մեջ միայն լավը տեսնելով տարված՝ մոռացել էր մեկ-մեկ էլ սեփական սրտի խորքերը նայել: Գուցե այնտեղ սերն ավելի շատ էր, դրանից էլ բոլորին լավն էր համարում: Չէր մտածել: Չէին սովորեցրել: Պիտի տարիների հետ հասկանար: 

***

Լավ զգացողություն ուներ: Ինչ-որ լավ բան էր պատահելու: Ինչ սկսել էր ինքն իրեն ավելի շատ սիրել, ավելի հաճախ ժպտալ, ուրիշներն էլ էին ժպիտով դիմավորում ու ճանապարհում, հաճոյախոսում էին, հիացած աչքերով նայում: Ինչ սկսել էր ինքն իրեն ավելի շատ սիրել, ուրիշներից էլ էր սեր զգում: Վերջապես կյանքից բաց էր թողել բոլորին, ովքեր ավելորդ էին, ովքեր սխալմամբ էին իր կյանք ընկել, իսկ ինքը դուռը դեմքներին ժամանակին չէր շրխկացրել: Մի օր որոշեց ուժեղ թակել ճակատագրի դուռն ու ասել, որ իր կյանքում հիմա տեղ կա: Առաջ ամեն մի սովորություն ու կախվածություն «հաղթահարում» էր մի նոր սովորությամբ ու նոր կախվածությամբ: Կետադրական նշաններից էլ կախման կետերն էր նախընտրում: Դրանից էլ վատը կյանքում շատ էր: Երբ ինքն իրեն ավելի շատ սիրեց, կախման կետերը համարձակորեն փոխարինեց վերջակետերով: Էլ չէր վախենում, որ կարող է մի օր մենակ մնալ: Արդեն ինքն իրեն հերիք էր: Էլ միայնակ չէր, պարզապես մենակ էր, ու դա ուրիշ բան էր: 

***

3.33-ի «Կակաչները» համոզում էր. «Ու կգա քո ժամանակը, մի ասա՝ ուշ ա, դու թագուհի ես, դու ձյունանուշ ես: Պետք չի ջնջել կամուրջները, պետք չի հուսահատվել, քո կյանքը քո հետ մեծ հույս ա կապել…»: Հա՞ որ: Ի՞նչ անի, չգիտի: Կախման կետերի ու վերջակետի արանքում մոլորված կանգնել է: Այս անգամ այնպես էր ուզում, որ ամեն ինչ իր հունով գնար: Այնքան համոզված էր, որ այս մեկից հաստատ մի բան դուրս կգար ու կյանքը կկետադրեր այս պատմությունը, որ ինքը վերջակետերի ու կախման կետերի միջև ընտրություն չէր անի երբեք:

***

- Երևի ինչ-որ ժամանակ մեր լսած երգերն ու մեր գրած տողերը կոդավորում են մեր ապագան: Երևի բառերի սխալ ընտրություն անելուց վախենալը դեպի դատարկություն է տանում կարևոր զրույցները:

- Դեռ այնքան բան ունես սովորելու, մինչև որ կդառնաս ինչ-որ մեկի ներկա-շարունակականը, ու ինչ-որ մեկն էլ կդառնա քո ներկան ու ապագան: Դու դեռ չես ազատվել անցյալիցդ, իսկ դա ապագա չի սիրում: Անցյալն ապագայից վախենում է, դրա համար էլ քեզ անընդհատ քաշում է դեպի իր փոսը: Պիտի ամեն ինչ մոռանաս, թե չէ ապրելդ երբեք չի թեթևանա:

- Զգում եմ՝ կարծես կրվում եմ կյանքին ու սեփական երազանքներիս:

- Ցավո՞ւմ է ներսդ: Ափսոսանք զգո՞ւմ ես:

- Հա՜: Երանի թողնեի՝ իր հունով գնար, գուցե մի բան դուրս գար:

Միլիոն անգամ ասել եմ՝ շախմատ խաղալ սովորիր: Ոչ քո հաջորդ քայլերն ես կարողանում հասկանալ, ոչ էլ կռահում ես դիմացինիդ քայլերը: Սովորիր էլի: Պետք կգա:

- Ուշ չի՞:

-Էն անկապ երգը, որ առավոտից իրիկուն լսում էիր, ասում էր. «Մի ասա ուշ ա…»: Մոռանում ես, որ պիտի ժպտաս ինքդ քեզ ու սիրես՝ անկախ ուրիշների սիրելուց: Մի քիչ էլ ինձ ժպտա ու սիրիր, ում ասես սեր ես տալիս, բայց ամենալավերին չես նկատում, - ծիծաղեց ամբողջ ուժով: Շառաչուն ապտակի պես մի բան կար ծիծաղի մեջ:

Քար լռություն տիրեց իր ու «իր» միջև: Այստեղից փախչել էր պետք: Աղմուկ էր փնտրում…

***

Մի օր սկսեց քաղաքում ցիլոյով շրջել: Ոմանք հիացող ժպիտով էին նայում, ոմանք՝ տարօրինակ մարդու տեղ դրածի քմծիծաղով: Իսկ ինքն իրեն դուր էր գալիս: Դեռ չտեսած Փարիզն էր պատկերացնում ու իրեն՝ Էյֆել յան աշտարակի շրջակայքում զբոսնելիս: Ցիլոյով աղջիկներ քաղաքում շատ չկան

Ու յասամանի փնջերին ուրիշ ոչ ոք երազելով չի նայում: Այդ մի բանն ինքն իրեն չի նվիրի: Կսպասի: Մի օր վերջապես կգա իր սառած, սպիոտ ձեռքերը ջերմացնողը՝ ձեռքին մի փունջ յասաման: Այս անգամ չստացվեց, բայց մի օր անպայման ինչ-որ լավ բան է լինելու: Լավ կանխազգացում ունի…

 

Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers