Արտավազ գյուղում բնակելի շենք է փլուզվել. բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում. առկա է նոր փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է 1-ին փողոցի թիվ 40 շենքի (մոտ 600 քմ) 1-ին մուտքի 3-րդ բնակարանի դիմային պատը (մոտ 7 քմ), իսկ ամբողջ շենքը հետագա բնակության համար դարձել է ոչ պիտանի:
Փրկարարները հոսանքազրկել են շենքը, դադարեցրել գազի մատակարարումը, շենքից դուրս բերել Անիշկա Մ.-ին (ծնված 1954 թ.) և սահմանազատել տարածքը:
Շենքի բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



