Արտավազ գյուղում բնակելի շենք է փլուզվել. բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում. առկա է նոր փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է 1-ին փողոցի թիվ 40 շենքի (մոտ 600 քմ) 1-ին մուտքի 3-րդ բնակարանի դիմային պատը (մոտ 7 քմ), իսկ ամբողջ շենքը հետագա բնակության համար դարձել է ոչ պիտանի:
Փրկարարները հոսանքազրկել են շենքը, դադարեցրել գազի մատակարարումը, շենքից դուրս բերել Անիշկա Մ.-ին (ծնված 1954 թ.) և սահմանազատել տարածքը:
Շենքի բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



