ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՄԱՐՏԻ). Գործողության մեջ է մտել եվրոպական դրամական համակարգը
SOCIETYՏՈՆԵՐ
Գրենադա՝ Հեղափոխության օր, Կանադա՝ Քաղաքացիների տոն, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգ՝ Պլուտոնի օր, Թայլանդ՝ Փղերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1823- Կարինում կնքվել է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվել է Թուրքիային:
1897- ծնվել է հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը։
1908- վարարած Գետառ գետը մեծ վնասներ է հասցրել Երևանին։
1913- ծնվել է արձակագիր, թարգմանիչ Պարույր Ջոթյանը։
1955 –վախճանվել է բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական–քաղաքական գործիչ Արտաշես Աբեղյանը։
1959 - վախճանվել է մաթեմատիկոս Աշոտ Տեր-Մկրտչյանը։
1993 - վախճանվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։
2008-նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերվել են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:
- ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը:
2013- Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում գտնվող գրքի ամենամեծ շուկան փակվել է վերանորոգման պատճառով։
2019-քաղաքապետարանն սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը դրանց աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել:
ԱՇԽԱՐՀ
1719 -վախճանվել է գերմանացի ալքիմիկոս Իոհանն Ֆրիդրիխ Բյոտտգերը, որը հայտնագործել է ճենապակու գաղտնիքը։
1720 -ծնվել է շվեյցարացի բնախույզ և փիլիսոփա Շարլ Բոնեն, որը հայտնագործել է պարտենոգենեզի երևույթը։
1733 -ծնվել է անգլիացի հոգևորական, փիլիսոփա-մատերիալիստ և քիմիկոս Ժոզեֆ Պրիստլին, որը հայտնագործել է թթվածինը և ամոնիակը։
1781- Ուիլյամ Հերշելը հայտնաբերել է Ուրան մոլորակը։
1797- Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի է ունեցել «Մեդեա» օպերայի պրեմիերան։
1852 -Նյույորքյան «NY Lantern Weekly» թերթը առաջին անգամ հրատարակել է Քեռի Սեմի պատկերը։
1881 - Պետերբուրգի Եկատերինյան ջրանցքի մոտ նետված ռումբից մահացու վիրավորվել է Ռուսաստանի ցար Ալեքսանդր 2-րդը։ Ռումբը նետել էր նարոդովոլցի Իգնատի Գրինևիցկին։
1900 - ծնվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը։ 1913 –ծնվել է ռուս գրող Սերգեյ Միխալկովը։
1917 -Պետերբուրգում լույս է տեսել «Պետերբուրգի բանվորների և զինվորների դեպուտատների նորություններ» թերթի առաջին համարը (ներկայումս՝ «Известия»)։
1920 -Մուրմանսկը Կարմիր բանակի կողմից ազատագրվել է սպիտակգվարդիականներից և ամերիկա-անգլիական ինտերվենտներից։
1921- Մոնղոլիան հայտարարել է իր անկախությունը Չինաստանից։
1925 -ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում արգելվել է դասավանդել էվոլ յուցիայի տեսություն։
1938 -ԽՍՀՄ-ում ռուսաց լեզուն մտցվել է որպես բոլոր դպրոցների դպրոցական ծրագրի պարտադիր առարկա։
1940 -խորհրդային զորքերը մտել են Վիբորգ, ավարտվել է խորհրդա-ֆիննական պատերազմը։
1954 -ստեղծվել է ԽՍՀՄ-ի պետական անվտանգության կոմիտեն՝ ՊԱԿ-ը։
1967 - ծնվել է կոլումբիացի ֆուտբոլիստ, պաշտպան Անդրես Էսկոբարը, որի մահվան պատճառ է դարձել ինքնագոլը։
1974 - ծնվել է գերմանական «Դի հեփի» ռոք-խմբի երգչուհի Մարտա Յանդովան։
1979 -գործողության մեջ է մտել Եվրոպական դրամական համակարգը (1998 թվականից հետո՝ անցում եվրոյի)։
1988-բացվել է ամենաերկար ստորջրյա թունելը՝ Սէյկանը (53,85 կմ, Հոնսյու - Հոկայդո)։
1989- Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնել են համաշխարհային «սարդոստայնը» (WWW)։
2004- Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվել է իր հրաժեշտի համերգը։



