Եղեգնաձորում կասեցվել է մոտ 750 կգ մսի իրացումը. ՍԱՏՄ
SOCIETYՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողությունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Այսպես. Մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749 կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307 կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442 կգ՝ ընդհանուր քաշով խոզի):
Տրվել են հայտնաբերված մսի և ենթամթերքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր:
Սպանդանոցային ծագման մսի իրացման պարտադիր պայմանի գործարկումը հուլիսի 1-ից կբացառի կամ նվազագույնի կհասցնի նման իրավիճակը:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



