Եղեգնաձորում կասեցվել է մոտ 750 կգ մսի իրացումը. ՍԱՏՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողությունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Այսպես. Մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749 կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307 կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442 կգ՝ ընդհանուր քաշով խոզի):
Տրվել են հայտնաբերված մսի և ենթամթերքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր:
Սպանդանոցային ծագման մսի իրացման պարտադիր պայմանի գործարկումը հուլիսի 1-ից կբացառի կամ նվազագույնի կհասցնի նման իրավիճակը:

1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



