Խոշոր հրդեհ Մրգաշենում. Այրվել է մոտ 1000 անվադող, մոտ 50 հակ անասնակեր եւ խոտածակույթ (ֆոտո)
SOCIETYԿոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այսօր` մարտի 7-ին, այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք, մոտ 1000 անվադող և մոտ 50 հակ անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք, մոտ 1000 անվադող և մոտ 50 հակ անասնակեր:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



