Խոշոր հրդեհ Մրգաշենում. Այրվել է մոտ 1000 անվադող, մոտ 50 հակ անասնակեր եւ խոտածակույթ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այսօր` մարտի 7-ին, այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք, մոտ 1000 անվադող և մոտ 50 հակ անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք, մոտ 1000 անվադող և մոտ 50 հակ անասնակեր:

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



