Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Լիտվայի հետ
SPORTԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիտվայի ազգային ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։
Խաղի հաշիվը 21–րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Մարալ Արթինը։ 51–րդ րոպեին Ռիմանտե Յոնուշայտեն խփեց պատասխան գոլը։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.
1. Անաստասիա Կլիմովա, 2. Տատյանա Դոլմատովա, 4. Մարիա Սախինովա, 5. Անի Կարապետյան, 7. Նենսի Ավեսյան (19. Արենի Համփարյան, 89'), 8. Օլգա Օսիպյան, 10. Մարալ Արթին (25. Քսենիա Գարանինա, 89'), 11. Լուիզա Ղազարյան (9. Օքսանա Պիզլովա, 56'), 14. Պայծառ Ասատրյան (20. Աննա Դալլաքյան, 74'), 17. Նորա Եղյան (23. Լիանա Ղազարյան, 45'), 22. Անի Ղուկասյան:
Պահեստայիններ. 12. Լենա Անդրիասյան, 16. Լիլիթ Բաբայան, Անյուտա Գալստյան, 6. Էմմա Բաբոյան, 13. Նայիրի Դեր-Մկրտչյան, 15. Տաթևիկ Մովսիսյան, 18. Մարինե Կարապետյան, 21. Նելլի Խալաթյան:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում Լիտվայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականին։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



