Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Լիտվայի հետ
ՍՊՈՐՏԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիտվայի ազգային ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։
Խաղի հաշիվը 21–րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Մարալ Արթինը։ 51–րդ րոպեին Ռիմանտե Յոնուշայտեն խփեց պատասխան գոլը։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.
1. Անաստասիա Կլիմովա, 2. Տատյանա Դոլմատովա, 4. Մարիա Սախինովա, 5. Անի Կարապետյան, 7. Նենսի Ավեսյան (19. Արենի Համփարյան, 89'), 8. Օլգա Օսիպյան, 10. Մարալ Արթին (25. Քսենիա Գարանինա, 89'), 11. Լուիզա Ղազարյան (9. Օքսանա Պիզլովա, 56'), 14. Պայծառ Ասատրյան (20. Աննա Դալլաքյան, 74'), 17. Նորա Եղյան (23. Լիանա Ղազարյան, 45'), 22. Անի Ղուկասյան:
Պահեստայիններ. 12. Լենա Անդրիասյան, 16. Լիլիթ Բաբայան, Անյուտա Գալստյան, 6. Էմմա Բաբոյան, 13. Նայիրի Դեր-Մկրտչյան, 15. Տաթևիկ Մովսիսյան, 18. Մարինե Կարապետյան, 21. Նելլի Խալաթյան:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում Լիտվայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականին։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



