«Հայկական ժամանակ». Մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը
SOCIETY«Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։
Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»–ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել Է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել Է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։ Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան Է թեժացել, որ վերածվել Է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



