«Հայկական ժամանակ». Մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։
Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»–ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել Է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել Է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։ Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան Է թեժացել, որ վերածվել Է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



