Սուպեր երջանիկ ծնողներ. Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ
LIFEԻտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հաստատել է որդու՝ Համլետ Մխիթարյանի լույս աշխարհ գալու մասին լուրը:
«Ամեն ինչ բարեհաջող է անցել: Սուպեր երջանիկ ծնողներ: Կարծու՞մ եք, որ նա կլինի ապագա ֆուտբոլիստ»,- գրել է Մխիթարյանը՝ կից հրապարակելով լուսանկար կնոջ և նորածին որդու հետ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



