Սուպեր երջանիկ ծնողներ. Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ
ԼԱՅՖԻտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հաստատել է որդու՝ Համլետ Մխիթարյանի լույս աշխարհ գալու մասին լուրը:
«Ամեն ինչ բարեհաջող է անցել: Սուպեր երջանիկ ծնողներ: Կարծու՞մ եք, որ նա կլինի ապագա ֆուտբոլիստ»,- գրել է Մխիթարյանը՝ կից հրապարակելով լուսանկար կնոջ և նորածին որդու հետ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



