Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՀԿ-ից բժշկական օգնություն է ստացել
INTERNATIONAL NEWSԻրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է բժշկական օգնության առաջին մատակարարումը, հայտնում է Tasnim-ը:
Բժշկական օգնությունը Թեհրան է ուղարկվել Դուբայից ռազմական օդանավով:
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ուղարկվել է, մասնավորապես, 8 տոննա դեղորայք, 100 հազար մարդու համար նախատեսված ախտորոշման սարքեր, բժշկական եւ լաբորատոր սարքավորումներ:
Դրանից բացի, կազմակերպությունն ուղարկել է բժշկական 6 խմբերի՝ ներառյալ բժիշկների, լաբորատոր փորձագետների եւ համաճարակաբանների:
Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 66-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1501-ի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



