Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՀԿ-ից բժշկական օգնություն է ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է բժշկական օգնության առաջին մատակարարումը, հայտնում է Tasnim-ը:
Բժշկական օգնությունը Թեհրան է ուղարկվել Դուբայից ռազմական օդանավով:
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ուղարկվել է, մասնավորապես, 8 տոննա դեղորայք, 100 հազար մարդու համար նախատեսված ախտորոշման սարքեր, բժշկական եւ լաբորատոր սարքավորումներ:
Դրանից բացի, կազմակերպությունն ուղարկել է բժշկական 6 խմբերի՝ ներառյալ բժիշկների, լաբորատոր փորձագետների եւ համաճարակաբանների:
Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 66-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1501-ի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



