Նեպալի վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել
INTERNATIONAL NEWSՆեպալի վարչապետ Քհադգա Փրասադ Շարմա Օլին երկրորդ երիկամի փոխպատվաստման համար հոսպիտալացվել է Թրիբհուվանի ուսումնական հիվանդանոց, հայտնում է Associated Press-ը:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ վարչապետի երիկամի դոնոր է դարձել նրա մերձավոր ազգականներից մեկը:
Օլին երկար ժամանակ տառապել է երիկամների հիվանդությամբ եւ բուժում է ստացել Հնդկաստանում ու Թաիլանդում:
Նրա առաջին երիկամի փոխպատվաստումը կատարվել է 2007 թվականին Նյու Դելիում:
Նա Կոմունիստական դաշինքի ներկայացուցիչ է: Երկրի վարչապետն է դարձել 2018 թվականին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



