Նեպալի վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալի վարչապետ Քհադգա Փրասադ Շարմա Օլին երկրորդ երիկամի փոխպատվաստման համար հոսպիտալացվել է Թրիբհուվանի ուսումնական հիվանդանոց, հայտնում է Associated Press-ը:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ վարչապետի երիկամի դոնոր է դարձել նրա մերձավոր ազգականներից մեկը:
Օլին երկար ժամանակ տառապել է երիկամների հիվանդությամբ եւ բուժում է ստացել Հնդկաստանում ու Թաիլանդում:
Նրա առաջին երիկամի փոխպատվաստումը կատարվել է 2007 թվականին Նյու Դելիում:
Նա Կոմունիստական դաշինքի ներկայացուցիչ է: Երկրի վարչապետն է դարձել 2018 թվականին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



