Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Իշ­խա­նու­թյու­ննե­րը նետ­վել են կե­նաց ու մա­հու կռվի.ար­ժա­նա­պատ­վու­թյան և ամ­բի­ցի­ա­նե­րի պայ­քա­րը

ANALYSIS

Յուրաքանչյուր ընտրական գործընթաց ենթադրում է նաև նախընտրական քարոզչության իրականացում։ Եվ որքան կարևորվում են այդ ընտրությունները ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, այնքան մեծ ռեսուրսներ են ներդրվում նախընտրական քարոզչության մեջ։

Ռեսուրսների վատնում

Ներկա փուլում Հայաստանը նախընտրական քարոզչական գործընթացի մեջ է ՝ կապված ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ։ Զարմանալի է, որ սահմանադրական փոփոխություններով, ըստ էության, Սահմանադրության բովանդակության մեջ ոչինչ չի փոխվում, այլ միայն լուծվում է ՍԴ յոթ դատավորների հեռացման հարցը, սակայն այս հարցի շուրջ քարոզչական մակարդակում հսկայական ռեսուրսներ են ներդրվում իշխանությունների կողմից։

Վերջիններս հանգանակության արդյունքում հավաքել են 205 մլն դրամ, և միայն «Այո»-ի լոգոյի համար 3 մլն գումար են հատկացնելու։ Եվ ինչպես երևում է իշխանությունների քարոզչական նպատակներից, նախընտրական քարոզչության վրա հսկայական գումարներ են ծախսվելու։ Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի քանի էջից բաղկացած «Այո»-ի բուկլետը, որը կազմելու համար ոչ պակաս ֆինանսական ռեսուրսներ են պահանջվել։

Քաղաքացիների համար կարող է անտրամաբանական թվալ, թե այս սահմանադրական հանրաքվեի համար, որն ըստ էության մարդկանց կյանքում և Սահմանադրության մեջ փոփոխություն չի մտցնում, ինչո՞ւ են այսքան մեծ ռեսուրսներ ծախսվում։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն ռեսուրսներն են, այլև փոփոխությունների բովանդակությունը։

Հանրաքվե՞, թե՞ ընտրություններ

Հանրաքվեի բովանդակային հիմնավորումները հասկանալու համար բավական է նայել վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակված նախընտրական բուկլետի տեսքին։ Հետաքրքրական է, որ բուկլետում բուն ասելիքին զուգահեռ փորձ է կատարվել ապահովել նաև հարցի դեկորացիոն կողմը՝ «Հպարտ քաղաքացու անձնագրի տեսքով»։

Սակայն թե ընդհանրապես ի՞նչ կապ ունի քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ, դժվար է ասել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ իշխանության համակիրներից շատերի համար քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ կապելը լիովին ընկալելի չէր։

Եվ քանի որ իշխանություններն առաջնորդվել են անձնագրի տրամաբանությամբ, ապա նրանում պետք է լինեին անձնագրի այլ ատրիբուտներ։ Եվ ահա՝ գլխավոր «մանրուքը». կնիքների տեսքով նկարագրված է, թե ինչ արդյունքներ է գրանցել ներկայիս իշխանությունը։ Սակայն իշխանությունների կողմից ունեցած այդ արձանագրումներում ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Նման արդյունքներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում կլինեն։

Բայց խնդիրը բուն «ձեռքբերումները» չեն, ոչ էլ դրանց մեծ մասի մանիպուլ յատիվ բնույթն ու իրականությունից կտրվածությունը: Խնդիրն այն է, թե ինչ կապ ունեն կառավարության «ձեռքբերումները» ՍԴ դատավորների պաշտոնանկության թեմայով հանրաքվեի հետ, առավել ևս, որ հանրաքվեն կառավարությունը չի նախաձեռնել, այլ կոնկրետ քաղաքական ուժը, այս դեպքում՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը:

Արդյունքում մարդկանց մոտ տպավորություն է առաջանում, թե իշխանությունները պատրաստվում են ոչ թե սահմանադրական հանրաքվեի, այլ, ասենք, խորհրդարանական ընտրությունների, քանի որ սովորաբար խորհրդարանական ընտրությունների ժամանակ են քաղաքական ուժերը կենտրոնանում իրենց արածի ու անելիքների վրա:

Եվ տեղին է հնչում այն հարցը, թե ի՞նչ կարիք կար բուկլետը լցնել ցուցանիշներով, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրակարգի հետ ընդհանրապես կապ չունեն։

Բովանդակության մասին

Ուշագրավ է նաև «Այո»-ի բուկլետի կոնկրետ բովանդակային մասը, որտեղ փորձ է կատարվում հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու պետք է հանրաքվեի ժամանակ «այո» ասել փոփոխություններին

Նախ՝ քարոզչական բուկլետում հիմնավորվում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ներդրվել է Սահմանադրական դատարանի մոդել, որը հավասարակշռված է և պետական կառավարման տեսանկյունից դրական դերակատարություն է ստանձնում։ Եվ այս համատեքստում իշխանությունները փորձում են տարակուսանք հայտնել, թե ներկայիս ՍԴ դատավորները 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվող պայմաններով չեն ընտրվել։

Սակայն մի քիչ զարմանալի է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հղում է կատարում հենց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին, որի քարոզչության և ընդունման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը այն համարում էր քաղաքական ծուղակ և կեղծ օրակարգ, որի մեջ իրենք չեն մտնելու։

Եթե այն քաղաքական ծուղակ էր, ապա էլ ինչո՞ւ է Փաշինյանը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների դրույթները փաթաթում ժողովրդի վզին։ Կամ ինչո՞ւ է Փաշինյանը հիմա էլ շարունակում հենվել նախկինների կողմից ընդունված Սահմանադրության վրա, որն ինքն այդքան քննադատում էր ու շարունակում է քննադատել, թե՞ նախկինում ընդունված Սահմանադրությունն արդեն իր քաղաքական շահերից է բխում։

Կոստյումին հարմարված

Սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ իր համար ոչ այնքան կարևոր է, թե ինչպիսին է փաստաթղթի բովանդակությունը, որքան այն հարցը, թե որքանով է այդ բովանդակությունը տվյալ պահին համապատասխանում իր շահերին։ Եվ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ այս սահմանադրական փոփոխությունների շահառուն միայն իշխանությունն է՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ով ցանկություն ունի գործող իշխանություններից կախված և հրահանգավորվող դատավորներ ունենալ ։

Եթե Փաշինյանի միակ մոտիվացիան իրոք անկախ դատական համակարգ ունենալն է, ապա ինչո՞ւ է սահմանադրական փոփոխությունների լուրջ փաթեթ շրջանառության մեջ դնելու ու հանրության դատին ներկայացնելու փոխարեն հապշտապ հանրաքվե կազմակերպում։

Չէ՞ որ իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի մեծածավալ սահամանադրական փոփոխություններ իրականացնեին, դրանք ներկայացնեին հանրության դատին և ազատվեին «քաղաքական ծուղակ» բնորոշված 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից։

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նախկին իշխանությունների կողմից գծած սահմանադրությունը լավ էլ Փաշինյանի «հագով» է։ Վերջինս ոչ մի դեպքում ցանկություն չունի թուլացնել վարչապետին վերապահված գերլիազորությունները, այլ դրանք պահպանելու համար իրեն պետք է տարբեր օրակարգեր առաջ բերել, որոնք հնարավորություն կտան ժողովրդի ուշադրությունը շեղել սուպերվարչապետական համակարգի հարցի արծարծումից։ 

Եվ պատահական չէ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ակնարկեց, որ սահմանադրական փոփոխությունների չեն գնա։ Գոնե մինչև մյուս ընտրություններ:

 

Մյուս կողմից՝ ծավալուն սահմանադրական փոփոխությունները ձեռք չէին տալիս Փաշինյանին, քանի որ դրանք ժամանակատար գործընթաց են, իսկ այսօր իշխանությունները տեսնում են, թե ինչպես է իրենց վարկանիշը անկում արձանագրում, և եթե սահմանադրական փոփոխությունների հարցը մի քիչ էլ ձգվեր, ապա իշխանությունների համար շատ ավելի դժվար էր լինելու ձայն ստանալ ժողովրդից։

Կարճ ասած՝ ժամանակը հօգուտ իշխանությունների չի աշխատում, և նրանք, գիտակցելով, որ ներկայիս պահից ավելի պատեհ ժամանակահատված չեն կարող ունենալ, գնացին հապճեպ հանրաքվեի։

Տեղի չտվեցին

Իսկ նախօրեին լրացավ Սահմանադրական դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու ժամկետը: Այս ընթացքում տարբեր մեկնաբանություններ էին հնչում, թե այս կամ այն դատավորը կարող է օգտվել «օրինական կաշառք» անունն ստացած օրենքից: Սակայն յոթ դատավորներն էլ հրաժարվեցին այդպիսի «կաշառքից», որը նրանց թույլ կտար ցմահ ստանալ շատ բարձր կենսաթոշակ: Այս քայլն ինքնին շատերի հիացմունքին է արժանացել, քանզի նման պահվածքը որակվում է որպես արժանապատիվ կեցվածքի արտահայտություն: Դատավորներից ոչ մեկը տեղի չտվեց իշխանությունների սադրանքներին, ճնշումներին, չտրվեցին գայթակղությանը և պահպանեցին իրենց արժանապատվությունը:

Հ.Գ.- Ամեն ինչ կարծես պարզ է, մնում է մի կարևոր հարց. եթե իշխանությունները պնդում են, որ այս հանրաքվեն ժողովրդի պահանջն է, ու ժողովուրդը միանշանակ «այո» է ասելու, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ահռելի ֆինանսական ու մարդկային ռեսուրս ներդնել՝ նույն այդ ժողովրդին համոզելու, որ «այո» քվեարկեն: Նշանակում է՝ իրականում ժողովրդի պահանջի մասին խոսք չկա, այլ մեկ ուժի ամբիցիաների բավարարման, նշանակում է նաև, որ անհրաժեշտ քվեներն ապահովելը շատ ու շատ բարդ է լինելու: Դրա համար են իշխանությունները նետվել կենաց ու մահու կռվի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation